Jump to content

Միխայիլ Բաբուշկինի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բաբուշկինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Միխայիլ Բաբուշկինի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаилу Бабушкину), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Նվիրված է խորհրդային բևեռային օդաչու, Խորհրդային Միության հերոս Միխայիլ Սերգեևիչ Բաբուշկինին։

Տեղադրվել է 2004 թվականին օդաչուի անվան փողոցում, Կոմինտերնի փողոցի հետ հատման վայրում։ Հասցեն՝ Օդաչու Բաբուշկինի փողոց, 10։ Մետրոպոլիտենի մոտակա կայարանը՝ «Բաբուշկինսկայա»[1]։

Խորհրդային Միության հերոս Միխայիլ Սերգեևիչ Բաբուշկինը բևեռային օդաչու էր, որը մասնակցել է Արկտիկայի հետազոտման բազմաթիվ միջոցառումների։ Նա մասնակցել է Ումբերտո Նոբիլեի արշավախմբի փրկությանը։ Մասնակցել է Հյուսիսային բևեռում առաջին ինքնաթիռի վայրէջքին։ Օդաչուի կյանքն ընդհատվել է ողբերգաբար։ 1938 թվականի մայիսի 18-ին «Н-212» ինքնաթիռը, հազիվ պոկվելով գետնից, սկսել է այրվել ձախ շարժիչի կողմից։ Ցանկանալով շտկել իրավիճակը՝ Բաբուշկինը մեքենան ուղղել է դեպի մոտակա գետը։ Գետի հոսքն իր հետ տարել է ինքնաթիռը։ Այնուամենայնիվ, այդ մանևրը ուղևորներին հնարավորություն է տվել լքելու ինքնաթիռը։ Այդ «վայրէջքի» ժամանակ Բաբուշկինը ստացել է կողոսկրերի լուրջ վնասվածք և խեդվել է ջրում[1]։

Հուշարձանի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզաձույլ հուշահամալիրը յուրատեսակ հուշարձան-տապանաքար է. հիշատակային տախտակի վրա պատկերված է օդաչուի դեմքը, արևից փոքր-ինչ կկոցվել են նրա աչքերը։ Բաբուշկինը հայացքն ուղղել է անծայրածիր երկնքին։ Հետին պլանում ինքնաթիռի քանդակն է[1]։

Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Լեպեշովը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник Бабушкину М.С.». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.